Երգել է եկեղեցական կապելլայում, որտեղ և ստացել է երաժշտական սկզբնական կրթությունը։ 1873 թվականից աշխատել է Բարսելոնում։ 1895-1903 թվականներին դասախոսել է Մադրիդի կոնսերվատորիայում (աշակերտներից են՝ Ի․ Ալբենիսը, Է․ Գրանադոսը, Մ․ դե Ֆալյան)։ Հրատարակել է երաժշտական ամսագրեր, իսպանական դասական և ժողովրդական երաժշտության նմուշներ։ Իսպանական ժամանակակից երաժշտագիտությունը սկզբնավորվել է երաժշտական բանահյուսության («Իսպանական ժողովրդական երգեր», հ․ 1-4, 1918-1919 թվականներ, 2 հրտ․, հ․ 1-2, 1936 թվական), ինչպես և արդի իսպանական երաժշտության մասին Ֆելիպե Պեդրելի աշխատություններով։ Իսպանական երաժշտության վերածննդի («Ռենասիմիենտո») առաջատար գործիչ Ֆելիպե Պեդրելը գլխավորել է իսպանական նոր կոմպոզիտորական դպրոցը, վճռորոշ ազդել նրա ձևավորման վրա։ Գրել է օպերաներ, ծրագրային սիմֆոնիկ երկեր, կանտատներ ու խմբերգեր, եկեղեցական երաժշտություն, ռոմանսներ և երգեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 224)։